Ֆրանսիայում առանց վարորդի ավտոբուսը կերթևեկի հանրային օգտագործման ճանապարհներով
Ֆրանսիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որտեղ առանց վարորդի ավտոբուսը կշարժվի հանրային ճանապարհներով։ Այս մասին գրում է «telegraf.by»-ը։
Ֆրանսիական EasyMile ընկերությունը ստացել է առանց վարորդի հանրային ճանապարհներով ուղևորներ տեղափոխելու առաջին թույլտվությունը։ Այսպիսով, Ֆրանսիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը,որտեղ առանց վարորդի ավոբուսը կերթևեկի հանրային օգտագործման ճանապարհներով։
Easymile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը փորձարկվել է աշխարհի ավելի քան 400 վայրերում, ներառյալ Մադրիդի համալսարանում: Սակայն մինչ օրս այդ փորձարկումներն իրականացվել են մասնավոր տարածքներում կամ խստորեն վերահսկվող տարածքներում, որտեղ երթևեկությունը քիչ է:
Միկրոավտոբուսը նախատեսված է 12 մարդ տեղափոխելու համար։
Այլ փոխադրամիջոցները կարող են ազատորեն շարժվել նորարարական միկրոավտոբուսի կողքով: Այն շարժվում է 40 կմ/ժ առավելագույն արագությամբ։