Կառավարությունն ընդունել է պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվության բաց հասանելիությունը վերացնելու որոշում
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է.
«Այսօր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Կառավարությունը գաղտնի, չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվության բաց հասանելիությունը վերացնելու մասին որոշման նախագիծը։
Ի դեպ, դա հենց կառավարության հանձնառությունն էր ԲԿԳ շրջանակում 2016-2018թ.ին, որ պետք է ապահովվեն պաշտոնյաների գործուղումների և թռիչքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հանրային պատշաճ վերահսկողություն իրականացնելու և կոռուպցիոն ռիսկերը կանխելու նպատակով»։