Դուստրը հոր դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն, երբ նրան արգելել է TikTok-ով տեսանյութեր դիտել
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլսկի շրջանում վարչական գործ է հարուցվել մի տղամարդու դեմ այն բանից հետո, երբ վերջինս արգելել է դստերն օգտվել TikTok սոցիալական ցանցից։ Այդ մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Աշակերտուհին հոր դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ վերջինս իր հասցեին վիրավորական արտահայտություններ է արել և սպառնացել։ Աղջիկը պատմել է, որ TikTok-ում են իրեն խորհուրդ տվել դիմել իրավապահ մարմիններին։ Տղամարդու նկատմամբ արձանագրություն է կազմվել, ընտանեկան բռությունների հիմունքներով։
Գործը քննել է Պրիազովսկի շրջանային դատարանը։ Դատաքննության ընթացքում մեղադրյալը պատմել է, որ դասերի պատճառով կոնֆլիկտ է ունեցել դստեր հետ։ Նա դիտողություն է արել աղջկան, քանի որ վերջինս ոչ թե սովորել է, այլ TikTok-ում տեսանյութ է դիտել։
Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, տղամարդու գործողություններում վարչական իրավախախտումներ չի գտել և փակել է գործը։