Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու. Կարեն Անդրեասյան
«Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումների նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարի առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում և հարակից մեկ տասնյակից ավել օերնքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:
Նրա խոսքով՝ ինքանկամ կառույցների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքաներում աղճատվել են քաղաքաշինական պատկերը և առաջացել են անվտանգային խնդիրները:
«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու»,-հայտնեց նախարարը և հավաստիացրեց, որ կառավարությունը նպատակ չունի մեծ վնասներ հասցնել այն քաղաքացիների և իրավաբանական անձանց՝ վերջիններիս կողմից կառուցված ինքնակամ շինությունները քանդելով, այդ պատճառով էլ սահմանվում է մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման մեխանիզմ:
Նախարարի խոսքով՝ շտապ գործողություններ պետք է կատարեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թ հունվարի 1-ից սկսած մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, որոնց տրվելու է երկամսյան ժամկետ, որպեսզի իրենք Կադաստրի կոմիտե ներկայացնեն փաստաթղթերը և հաշվառվեն, իսկ անհրաժեշտ փաստաքղթերի կազմը կառավարությունը կհաստատի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
«Երևան քաղաքաքի վարչական տարածքում կառույցների օրինակացման համար ժամկետ է տրված մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, մյուս համայնքային քաղաքների համար ժամկետը 2024 թվականի հունվարի 1-ն է, գյուղական վայրերում ՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,-ասաց Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ խիստ պատիժներ են կիրառվելու այն համայքների ղեկավարների նկատմամբ, որոնք չեն իրականացնի ապօրինի շինարարությունները կանգնեցնելու տեսչական մարմինների պահանջները:
Կարեն Անդրեասյանը հյատնեց, որ ապօրինի շինարարության մասով բողոքարկումների դեպքում, դրանք ավտոմատ չեն կասեցնի ապօրինի շինության քանդման գործընթացը, այն միայն դատարանների որոշմամբ կարող են կասեցվել:
Կառավարության անդամները 30 րոպե քննարկում էին այն հարցը, թե ինչպես անեն, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը համատարած ապօրինի շինությունների կառուցման գործընթաց չսկսվի:
Փոխվարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ դրա համար նախատեսվել է վերահսկող շտաբ ձևավորել, նաև՝ տեղեկատվակ շտաբ:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն այսօր սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը
- Կառավարությունն այսօրվա որոշմամբ կփորձի վերահսկել Հայաստանի ալմաստի բիզնեսը
- Սովորողների թվի նվազման հետևանքով խնայված 203 մլն դրամը կառավարությունը կուղղի պահուստային ֆոնդ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում