«3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա վաղը Մոսկվայում
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, որին մասնակցելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
Թուրքիայի ԱԳՆ-ից էլ հայտնել էին, որ առաջին նիստն անցկացվելու է փոխնախարարների մակարդակով։ Թուրքիան նիստին ներկայացնելու է Սեդատ Օնալը։
Հիշեցնենք, որ 3+3 ձևաչափում ընդգրկված են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։ Վերջինն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ ձևաչափով քննարկումներին։
Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց, երկու երկրների ԱԳ նախարարությունների տարածած պաշտոնական հաղորդագրություններում հանդիպման մասին որևէ բան ասված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «3+3» ձևաչափին առնչվող հարցեր
- «3+3»-ի փոխարեն «3+4». աբխազները՝ Թուրքիայում
- Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին
- Զախարովան՝ «3+3» ձևաչափի և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին
- «3+3» ձևաչափը չի կարող աշխատել, երկրների շահերը բոլորովին հակադարձ բևեռներում են. Իսկանդարյան
- «Ժողովուրդ». Տարածաշրջանային 3+3 ձևաչափը երբեք չի կայանա. Վրացի վերլուծաբան