Սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել. Արման Սարգսյան
«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրները քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի պարբերաբար լարումը փոխնախարարը բացատրեց նրանով, որ չճշտված բազմաթիվ հարցեր կան և հակառակորդն անընդհատ փորձելու է օգտվել այդ իրավիճակից:
Նրա խոսքով՝ խուճապային տրամադրությունները չեն նպաստում սահմանի անվտանգության ապահովմանը։
Արման Սարգսյանն ասաց, թե անընդհատ փորձում է խուսափել սահմանի ու սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանելուց, բայց պետք է հասկանալ, որ դրանք նուրբ հարցեր են, պետք է բավարարվել պաշտոնական լրահոսով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան