Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ստուգատեսը չի կայանա
Արագ և կայծակնային շախմատի ընթացիկ տարվա աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում՝ դեկտեմբերի 25 -31-ը: Սակայն, ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, նշած վայրում ստուգատեսը չի կայանա։ Պատճառը կորոնավիրուսի նոր շտամի տարածումն է, քանզի մասնակիցները պետք է մեկ շաբաթ մեկուսանային:
Մրցաշարին մասնակցելու էին նաև Հայաստանի շախմատիստները: Աշխարհի առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
ՖԻԴԵ-ն փնտրում է մրցումների անցկացման նոր հանգրվան:
Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության գործող չեմպիոնը, դասական շախմատի թագակիր, նորվեգացի Մագնուս Կառլսենն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան