Աժ-ն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել էր լրամշակված նախագիծը: Ըստ այդմ` բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 947,8 մլրդ դրամ, ծախսերը` 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ պակասուրդը` 236, 2 մլրդ դրամ: Բացի նշված ծախսերից, առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 մլրդ 556 մլն դրամի չափով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախատեսված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվի պակաս արժեքով:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարկվել էր Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:
Այսօր հայտարարվեց ընտրություն արդյունքները. Եղիշե Սողոմոնյանը 68 կողմ, 24 դեմ ձայներով ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը գլխավորում է պատերազմի ու պարտության կուսակցությունը․ նա լեգիտիմ չէ․ Անդրանիկ Թևանյան
- Որակյալ կրթությունն է ձևավորում անհատի իրական մրցակցային առավելությունը. Արմեն Գևորգյան
- Չկա ՀԴՄ-ների աճի ձեռքբերումը, չկա Քարվաճառը որի ռեստորանում պարոն Փաշինյանի ՀԴՄ կտրոն չէին տվել. Արթուր Խաչատրյան
- Չենք ձևակերպել, թե մեր ԶՈւ ինչ խնդիր ունի լուծելու, ինչ խնդիր ենք դնում ԶՈւ վրա Արցախի, Հայաստանի մասով. Տիգրան Աբրահամյան
- 2022 թ. պետբյուջեի նախագծի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ են եղել
- Թադևոս Ավետիսյանը՝ 2022թ․ բյուջեի հակասոցիալական նախագծի մասին
- Բյուջեի նախագծի գիտության բաժնում ես չնկատեցի «հայագիտություն» բառը. Լիլիթ Գալստյան