«3+3» ձևաչափն արդեն ստեղծել է խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
««3+3» ձևաչափը կարող է խնդիր ստեղծել և արդեն ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում տարվող բանակցություններում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ սրա օրինակներից մեկն այն է, որ Ստոկհոլմում օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվեց հանդիպել ՀՀ ԱԳ նախարարին համանախագահների մասնակցությամբ, առանձին համանախագահների հետ հանդիպումից, սրան գումարվում է Ադրբեջանի կողմից որոշակի պարբերականությամբ հնչող հայտարարությունները, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի:
«Այս պարագայում առաջին խնդիրը, որը պետք է հասկանալ «3+3» ձևաչափի շրջանակում, առհասարակ ինչ հարցեր են քննարկվելու այդ ֆորմատում, դեռևս մեզ համար պարզ չէ, թե ինչ թեմաներ են առաջ քաշվելու: Այսինքն, կան հարցեր, որոնք որևէ ձևով հստակ չեն, հրապարակային չեն, դժվար է այս պահին վերջնական գնահատական հնչեցնելը»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Նրա խոսքով, եթե Հայաստանը մտնում է այս գործընթացի մեջ, նվազագույնը պետք է հստակցումներ կատարեր, թե դա ինչ ձևաչափ է իրենից ներկայացում և ինչ տրամաբանության ներքո է մտնում այդ խաղի մեջ:
Հարցին՝ կարո՞ղ է այդ ձևաչափը սրացման հանգեցնել, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչի կարող է հանգեցնել, այս պահին սրացմանը տանող մեծ թվով այլ պատճառներ կան: Չի բացառվում, որ սա կարող է նաև ընդհանուր իրավիճակի լարման ևս մեկ դետալ դառնալ»:
Տ. Աբրահամյանը նշեց, որ Թուրքիայի մշտական նպատակը եղել է ոչ միայն դառնալ համանախագահող երկիր, այլ առավել մեծ ընդգրկուն ներգրավածություն ունենալ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում, բնականաբար այդ նախաձեռնությունը դրա շրջանակներում է տեղավորվում:
«Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը համարում են, որ Արցախի հարց գոյություն չունի: Այս պայմաններում բնական է, որ Թուրքիայի ջանքերն, ինչպես նաև Ադրբեջանի դեպքում, ուղղված են լինելու Հայաստանի դերի էական նվազեցմանը, մարգինալացմանը, նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող թեմաների երկրորդ, երրորդ պլան մղմանը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մկրտչյան. Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, Նիկոլն է
- «3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա վաղը Մոսկվայում
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «3+3» ձևաչափին առնչվող հարցեր
- ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպում չի կայացել
- Բաքուն նեղացե՞լ է Երևանից
- Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ
- «3+3»-ի փոխարեն «3+4». աբխազները՝ Թուրքիայում
- Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին
- Զախարովան՝ «3+3» ձևաչափի և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան