Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք Հարավային Կովկասի 3+3 հանդիպմանը.
Վրաստանը ներկայացված չի լինի «3 + 3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում։ Այս մասին «ekhokavkaza.com»-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հստակ դիրքորոշում է ֆիքսել տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ ԱԳ նախարարն այս մասին խոսել է խորհրդարանական վերջին լսումների ժամանակ։ Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցությունը, համապատասխանաբար, Վրաստանը ներկայացված չի լինի այս տարվա դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- ասել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։
«3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպման մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Մոսկովյան հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։
Նիկոլ Փաշինյանը նաև մեկնաբանել է հանդիպումը։ Նա ասել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն հետագա անելիքները, «իսկ շարունակությունը կախված կլինի այս քննարկման արդյունքներից»։
«Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ մեզ կարող է հետաքրքրել 3+3 ձևաչափը, եթե պարզվի, որ այս հարթակներում չեն քննարկվելու այն հարցերը, որոնցով մենք մասնակցում ենք այլ ձևաչափերով։ Մենք այս հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես մեր ռուս գործընկերների հետ, և ազդանշան ենք ստացել, որ նրանք կիսում են այս կարծիքը։ Իսկ առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին տեղի կունենա նախնական հանդիպում 3 + 3 կամ 3 + 2 ֆորմատով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «3+3» ձևաչափն արդեն ստեղծել է խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
- Աննա Մկրտչյան. Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, Նիկոլն է
- «3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա վաղը Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին