Իշխանությունը փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը ներկայացնել կենցաղային մակարդակում. Աբրահամյան
«Նոր իրողությունները ստիպում են Հայաստանի և Արցախի Հանրապետություններին կտրուկ վերանայումներ իրականացնել առաջնագծում, որն առ այս պահը չի իրականացվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա կարծիքով, իշխանությունը, նաև որոշ շրջանակներ նպատակային ձևով փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավարումը ներկայացնել շատ կենցաղային մակարդակում, օրինակ՝ վրանները բուտկաներով փոխարինելու տեսանկյունից, կամ՝ եթե բետոնե պատնեշներ կան, նշանակում է, որ կա ամուր դիրք և այլն:
«Սահմանային ենթակառուցվածքը բավականին բազմաշերտ է: Ենթադրում է ճանապարհներ, դիրքերի միջև անվտանգ կապ մեքենաների և զինծառայողների տեղաշարժի համար: Ենթադրում է ցանկացած պայմաններում՝ պաշտպանական, հակահարձակողական, հարձակողական գործողություններ վարելու հնարավորություն: Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունն այդ խնդիրները որևէ ձևով չեն լուծում»,- ասաց Տ.Աբրահամյանը:
Նա նշեց, եթե ունենային 100 տոկոսանոց ապահովածություն, ապա 1-2 օրվա ռազմական գործողությունների դեպքում հայկական կողմը չէր ունենա 6 զոհ, 32 գերի, վիրավորներ, հենակետերի կորուստներ:
«Ցավալիորեն, այս իրավիճակը հերթական քննությունն էր. արձանագրվեց, որ այն խնդիրներ, որոնք այս ընթացքում բարձրաձայնվել են և այն հավաստիացումները, որոնք տրվել են իշխանության կողմից, որևէ աղերս չունեին իրականության հետ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարցին՝ սահմաններ չկահավորելը տարածքներ զիջելու հետ ուղիղ կապ ունի՞, թե՞ անգործության հետևանք է, պատգամավորն ասաց. «Դա հիմնական վարկածներից մեկը կարող է դիտվել, բայց ակնհայտ է, որ իշխանությունը պատերազմից անմիջապես հետո պետք է վերլուծել իրավիճակը, հաշվարկեր ռիսկերը, որոնք ունենք սահմանի տարբեր ուղղություններում, արձանագրեր մեր գլխավոր վտանգավոր ուղղությունները և թշնամու հավանական հարձակման ուղղությունները և ծավալուն աշխատանք տաներ այդ ուղղությամբ»:
Երկրորդ տարբերակը, ըստ նրա, հավանական է, բայց այդքան մոտ չի համարում, ուղղակի տարբեր պաշտոններում, անվտանգային համակարգում նշանակված են մարդի, ովքեր ինտելեկտուալ, փորձառության, աշխարհայացքի առումով հնարավորություն չունեն այդ քայլերն իրականացնել:
Հարակից հրապարակումներ`
- Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին. Թագուհի Թովմասյան
- Էդիկ Բաղդասարյան. Իսկ դիրքերը ե՞րբ եք կահավորելու
- Գեղամ Մանուկյան. Թանկարժեք ծրագրերով գաղտնալսում են մարդկանց, երբ առաջնագիծը կահավորված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին