Աբխազիան Վրաստանին սահմանագծում է առաջարկում
Դեկտեմբերի 7-8-ին Ժնևի միջազգային քննարկումների 55-րդ փուլն է ընթացել։ Ըստ Աբխազական կողմի փոխանցման՝ վրացական պատվիրակության անդամներին առաջարկվել է սկսել Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ընթացակարգը։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
«Սահմանների հաշտեցման գործընթացը թույլ կտա մեզ տեղում շատ հարցեր լուծել և կարգավորել պետական սահմանի տեղափոխման կարգը»,- հայտարարել է աբխազական կողմը։
Ժնևի բանակցություններից հետո սահմանազատման առաջարկի մասին տարածված հայտարարությունը վրացական կողմը սադրանք է որակել։
Վրացական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Մոսկվայի սադրիչ հայտարարություններն արվել են, այսպես կոչված, օկուպացիոն գծում, որոնք ուղղված են սահմանագծման-սահմանազատման իրականացման տեղում իրավիճակի ապակայունացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան