ՀՀ-ից և Ադրբեջանից ակնկալում ենք սահմազատման աշխատանքների համար հանձնաժողովի շուտափույթ ստեղծում. Զախարովա
Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սոչիում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների պատրաստակամությունը կարգավորմանն ուղղված հետագա քայլերի առնչությամբ: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում աշխատում ենք դրանց հետևողական իրագործման, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ:
Ինչպես համաձայնեցվել է Սոչիում նոյեմբերի 26-ին, կարևոր է երկկողմ հանձնաժողովի ստեղծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և հաջորդող սահմանագծման աշխատանքների իրականացման համար՝ ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ: Ակնկալում ենք նաև հանձնաժողովի շրջանակում երկու երկրի ազգային պատվիրակությունների շուտափույթ կազմավորումը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ջանքերը նույնպես շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին