![](https://panorama.am/news_images/871/2611262_1/f61b1be20b8c6a_61b1be20b8c93.thumb.jpg)
Կառավարությունն ուշացումով Գյումրու ճանապարհների ծրագրին փոխանցեց 948 մլն դրամ՝ նաև ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոցները
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված երեք պայմանագրով 2021 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար»,-կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Վերջինս զեկուցեց 2021թ ՀՀ պետական բյուջեում հերթական վերաբաշխում նախատեսող նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, և մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով 948 մլն դրամ է անհրաժեշտ հատկացնել։
Ըստ Սանոսյանի՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրն երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ստեղծում:
Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր գումարը 23.84 մլն եվրո է, ծրագրի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թ.-ից և կշարունակվեն մինչև 2022 թ-ն:
Նախարարը հայտնեց, որ 15.4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6.5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար::
Գնել Սանոսյանի ներկայացմամբ՝ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, որն ընդգրկում է Գյումրիի 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև դրանց լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր:
Նա հավաստիացրեց, որ 2022 թ. նախատեսված ճանապարհների 26 կիլոմետրն ավարտված կլինի, ինչպես նաև երեք հրապարակները ու լուսավորության ամբողջ ցանցը ձևավորված կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու. Կարեն Անդրեասյան
- Կառավարության ներկայացրած նախագիծը ղեկավար պաշտոններում պաշտոնավարման իրավունքի ցենզերն իջեցնելու մասին է. Աննա Մկրտչյան
- Գործադիրն այսօր սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը
- Սովորողների թվի նվազման հետևանքով խնայված 203 մլն դրամը կառավարությունը կուղղի պահուստային ֆոնդ
Լրահոս
Տեսանյութեր
![Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում](https://panorama.am/video_images/19/54165_1/f673396101549e_67339610154e1_thumb.thumb.png)
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում