«Կասպերսկի». Հայաստանում համակարգիչների օգտատերերը 3-րդ եռամսյակում ավելի հաճախ են բախվել վեբ-գրոհների
Այս տարվա երրորդ եռամսյակը հիմնականում նշանավորվել է համակարգիչների հայաստանցի այն օգտատերերի բաժնի նվազմամբ, որոնք ենթարկվել են տարբեր տեսակի կիբեռգրոհների։
Բացառություն են դարձել համացանցի միջոցով գրոհները, որոնք կտրուկ ուժգնացել են։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,6%-ի մոտ, և այդ ցուցանիշը չի փոխվել 2020-ի հուլիս-սեպտեմբերի համեմատ։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, 2021-ի երրորդ եռամսյակում ծածկագրող-շորթող ծրագրերի գրոհների բախվել է երկրում գտնվող օգտատերերի 0,23%-ը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նման օգտատերերի մասնաբաժինը կազմել է 0,26%:
Հայաստանում էլ ավելի է կրճատվել այն օգտատերերի մասնաբաժինը, որոնք ենթարկվել են թաքնված կրիպտոմայներների գրոհների. եթե ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին այն հավասար էր 0,63%-ի, ապա 2020 թվականի երրորդ եռամսյակում՝ 1,06%-ի։
Ինչ վերաբերում է ինտերնետի միջոցով գրոհներին (վեբ-գրոհներին), ապա դրանք 2021-ի հուլիս-սեպտեմբերին գրանցվել են համակարգիչների օգտատերերի 8,93%-ի մոտ՝ մեկ տարի առաջվա 4,95%-ի դիմաց:
Նվազման միտում է նկատվել տեղային սպառնալիքների ոլորտում (վնասաբեր ծրագրեր, որոնք սարք են ներթափանցում տարբեր շարժական կրիչներից, օրինակ՝ USB-ֆլեշերից կամ հիշողության քարտերից). Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների բախված օգտատերերի մասնաբաժինը 2020-ի երրորդ եռամսյակի 23,71% ցուցանիշից նվազել է մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածի 21,93% ցուցանիշը:
Ընկերության փորձագետները կիբեռգրոհների զոհ չդառնալու համար անհատ օգտատերերին խորհուրդ են տալիս չանցնել սոցիալական ցանցերի, փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով ու թերահավատորեն վերաբերվել շահավետ առաջարկներով ցանկացած հաղորդագրության, իրենց բոլոր օգտահաշիվների համար օգտագործել տարբեր հուսալի գաղտնաբառեր և սարքում տեղադրել հուսալի պաշտպանական լուծում։
Կորպորատիվ օգտատերերին խորհուրդ է տրվում աշխատակիցների համար պարբերաբար անցկացնել կիբեռգրագիտության դասընթացներ, որտեղ կարելի է մշակել թվային միջավայրում անվտանգ վարքագծի գործնական հմտություններ, կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում և ծածկագրում ՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար, կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը, քանի որ նման թարմացումներում մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել չարագործները, ինչպես նաև համալիր պաշտպանության համար օգտագործել հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ և անվտանգության ստուգված գործառույթներով։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» ընկերությունը թողարկում է իր օպերացիոն համակարգի KasperskyOS
- «Կասպերսկի»-ն հայաստանյան ուժային կառույցներին հիշեցրել է կիբեռանվտանգության կանոնների պատշաճ պահպանման անհրաժեշտության մասին
- «Կասպերսկի». Խարդախները փող են կորզում խոշոր բանկերի ներդրումային նախագծերին մասնակցելու առաջարկներով
- «Կասպերսկի». Խարդախները դարկնետում պատվաստվածի եվրոպական սերտիֆիկատներ են առաջարկում միջինը 300 դոլարով
- «Կասպերսկի». Trickbot տրոյացին դարձել է ընկերությունների բազմաֆունկցիոնալ սպառնալիքը
- «Կասպերսկի». Ինչպես երեխաներին զերծ պահել թվային աշխարհի սպառնալիքներից
- «Կասպերսկի». Ինչու է պետք անցնել կիբեռանվտանգությունից կիբեռիմունիտետ ճանապարհը
- «Կասպերսկի». Windows-ի անհապաղ թարմացումը փակում է չորս վտանգավոր խոցելիություն
- «Կասպերսկի»-ն և ՄԻՊ-ը Երևանում անցկացրել են երեխաների կիբեռանվտանգության թեմայով երկրորդ սեմինարը
- «Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է թափանցիկության մասին իր առաջին հաշվետվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան