Սաակաշվիլին խոստացել է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ Ուկրաինա
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ բանտից ազատվելուց հետո մտադիր է վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հենց որ կարողանամ ճանապարհորդել, իհարկե, կթռչեմ տուն՝ Կիև: Եվ այսպես, ես կօգնեմ և՛ Վրաստանին, և՛ Ուկրաինային: Մեր ճակատագրերն անբաժանելի են: Ես իմ կյանքի 18 տարին անցկացրել եմ Ուկրաինայում, բայց ես մնում եմ հպարտ վրացի և միևնույն ժամանակ Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի քանի կառավարություններ ինձ հրավիրում են օգնելու իրենց բարեփոխումների հարցում: Երեկ իմ բանտախցում տեսա, որ Ղրղզստանի վարչապետը հրապարակավ գովաբանել է «Սահակաշվիլիի բարեփոխումները» և իմ խմբին հրավիրել Բիշքեկ»,- Սաակաշվիլին գրավոր ասել է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա Ուկրաինայի քաղաքացիություն ունի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ նշել էր, որ անձամբ ինքը և ուկրաինական իշխանությունները զբաղվելու են Սաակաշվիլիի վերադարձով։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ընդունել է պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվության բաց հասանելիությունը վերացնելու որոշում
- Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Սաակաշվիլին արտերկրում բուժման կարիք չունի
- Սաակաշվիլիի համար ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի դատարանի մոտ
- Սաակաշվիլիին թույլ են տվել ներկա լինել իր դատին
- Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստը
- Սաակաշվիլին տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ
- Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան