Վարդենիսցիները փակել են ճանապարհը
Վարդենիսում ի պաշտպանություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի, բնակիչները փակել են ճանապարհը։ Ճանապարհը փակած մարդիկ հայտարարում են՝ որևէ մեկից չեն վախենում։
Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սևանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։
Դավիթ Շահնազարյանը նշել է, որ Քննչական կոմիտեն Արամ Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ Վարդենիսում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 4 989 քվե, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2 205 քվե, ՔՊ-ն՝ 6 163 քվե։
Ի դեպ, ՔՊ-ն այստեղ վերահաշվարկ իրականացնելու դիմում էր ներկայացրել, արդյունքում իշխող քաղաքական ուժի ձայներն ավելացել էին 5-ով։
Քիչ առաջ իշխանությունների նման գործելաոճը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ ԳՄ-ն։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ. Քրգործեր են հարուցվում այն ընդդիմադիր դաշինքների թեկնածուների նկատմամբ, որոնք հայտարարել են կոալիցիաներ կազմելու մասին
- Վարդենիսում վերահաշվարկի համար դիմել էր ՔՊ-ն. Նրա ձայներն ավելացել են 5-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան