Վիրավոր զինծառայողը վիրահատվել է.«Կա դրական դինամիկա»
Կեսգիշերին մոտ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը վիրահատվել է։
«Վիճակը ծանր է, բայց դրական դինամիկայով»,-Panorama.am-ի հետ զրույցում զինծառայողի վիճակի մասին մանրամասներ հայտնեց Կապանի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովիկ Ասլանյանը։
Վիրավորումը ստորին վերջույթների հատվածում է։ Վիրահատությունից հետո զինծառայողին քնած են պահում։
ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին