Ոստիկանները ձերբակալել են ինքնաթիռում ծեծկռտուք սարքած ուղևորին
Տրանսպորտային ոստիկանությունը Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանում ձերբակալել է մի տղամարդու, ով ոչ պատշաճ վարք է դրսևորել Մագադանից ժամանած ինքնաթիռում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկին։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ոստիկանության բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Մագադան-Նովոսիբիրսկ չվերթի ինքնաթիռի անձնակազմը պահանջում է ոստիկանական օգնություն՝ ուղևորներից մեկի ոչ պատշաճ պահվածքի հետ կապված։ Ավելի վաղ համացանցում հայտնվել էին միջադեպի ականատեսների տեսանյութերը։
«Նավի վայրէջքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ թռիչքի ժամանակ տղամարդը բռնել է բորտուղեկցորդուհուն և դիմացը նստած մարդկանց հագուստից, ոտքերով հարվածել նստատեղերի թիկունքին և կատարել այլ հանկարծակի շարժումներ, որոնք վտանգ են ներկայացնում»,- ասել է Վոլկը։
Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հանցագործին։ Նրա առնչությամբ արձանագրություններ են կազմվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1 (մանր խուլիգանություն) և 11.17 (տրանսպորտի վարքագծի կանոնների խախտում) հոդվածներով։