«Հրապարակ». «Հայաստան» դաշինքում բոլորն ուզում են Փաշինյանի երեսը տեսնել, միայն Ասպրա՞մն է զզվում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության նորաթուխ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երեկ պայքարի մի նոր «լևլ» սահմանեց՝ նախ փոխեց երդման տեքստը, որը ստանդարտ է բոլորի համար և սահմանված է օրենքով։ Նա որոշեց հիշատակել իր հորը՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, երդվելով հավատարիմ մնալ նրա դավանած սկզբունքներին, և դա արժանացավ ծափահարությունների։ Իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջքով էր նստել դահլիճին։ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն իր էջում գրել էր. «Ասպրամ Կրպեյանը չի էլ ուզում Նիկոլի երեսը տեսնել ու թիկունքով է նստած դահլիճում»:
Ստացվում է՝ «Հայաստան» դաշինքում բոլորն ուզում են Փաշինյանի երեսը տեսնել, միայն Ասպրամն է զզվում։ Այս պահվածքը ոչ միանշանակ գնահատվեց, մի մասը «հերոսացրեց», կոչ անելով՝ հետևել նրան, մի մասը հեգնեց՝ կոչ անելով ձևական ակցիաների փոխարեն գործով զբաղվել, քանի որ նման ձևական պահվածքով Փաշինյանին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան