Բաքուն հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում՝ Ադրբեջանի զինված ուժերին հանձնված Քարվաճառին մոտ մահացել է ադրբեջանցի զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։ Զինվորի մահվան մասին գրում են ադրբեջաական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան