Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի նախագիծը
ԱԺ-ն այսօր քվեարկությամբ ընդունեց հետևյալ օրենքները.
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ) օրենքների նախագծերը:
Վերջին երեք նախագծերի համար ընդունեց նաև արգացված ռեժիմով քննարկելու որոշումներ:
Խորհրդարանական մեծամասնությունը՝ ՔՊ պատգամավորները 57 դեմ ձայներով մերժեցին «Հայաստան» խմբակցության նախաձեռնած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարվում էր չեղարկել ընդամենը 4 ամիս առաջ ԱԺ-ի ընդունած վիրավորանքի քրեականացման դրույթը:
Հարակից հրապարակումներ`
- Մի ունեցեք հիշողության կորուստ. Աղվան Վարդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
- Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության վրա. Աղվան Վարդանյան
- Իշխանությունը փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը ներկայացնել կենցաղային մակարդակում. Աբրահամյան