Օկուպացված Քարին Տակում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացրած Քարին Տակ գյուղում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել։ Ադրբեջանի ականազերծման գործակալության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Մահացածների՝ 22-ամյա Օրհան Խանաթովի ու 28-ամյա Վուսալ Գյանդիևի մարմինները դուրս են բերվել ականազերծված տարածքից։
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանը հայտնել էր՝ Արցախում իր վերահսկողության տակ անցած տարածքներում վերջին մեկ տարվա ընթացքում ականների վրա պայթել է Ադրբեջանի 24 քաղաքացի։ Եվս 49 մարդ ականների պայթունների հետևանքով վնասվածքներ է ստացել։
2020-ի նոյեմբերի 10-ից ի վեր Ադրբեջանի կողմից օկուպացրած հայկական տարածքներում ընդհանուր առմամբ մահացել է ադրբեջանցի 180 զինվորական ու քաղաքացիական անձ։
Հարակից հրապարակումներ`
- Մի տարվա ընթացքում Արցախում ականների վրա պայթել է 180 ադրբեջանցի
- Ադրբեջանին հանձնված Քարվաճառում ադրբեջանցի է մահացել
- Քաշաթաղում ադրբեջանցի է խեղդվել
- Մատաղիսի ուղղությամբ ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
- Արցախի օկուպացված տարածքներում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին