Թուլությունը, ջերմությունը, գլխացավը, հազը և ախորժակի կորուստը «օմիկրոնի» հիմնական ախտանիշներն են
«Օմիկրոն» շտամի վարակի հիմնական ախտանշաններն են՝ ծանր թուլությունն ու ջերմությունը, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան։
«Հիվանդության ընթացքի վերլուծությամբ կարելի է ասել, որ առաջին հերթին հիվանդների մեծ մասի մոտ առկա է սուր թուլություն կամ հոգնածություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38 աստիճան և բարձր, գլխացավեր, ախորժակի կորուստ, հազ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Այս ամենը կարող է ուղեկցվել թոքերի և COVID-19-ին բնորոշ այլ օրգանների ախտահարումներով, հավելել է նա՝ նշելով, որ տվյալները դեռևս հստակ չեն։
Իր հերթին, կլինիկական բաժնի կրտսեր գիտաշխատող, Մոսկվայի Գաբրիչևսկի Ռոսպոտրեբնադզորի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-թերապևտ Դարյա Հավկինան պատմել Է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը, որ երեխաների մոտ ախտանիշների մասին դեռևս քիչ տեղեկություններ կան, սակայն բժիշկները նկատել են, որ բացի ջերմությունից, գլխացավից և ախորժակի բացակայությունից, նրանք հաճախ ունենում են նաև ցան։ Այս ախտանիշն արձանագրվում է դեպքերի 15%-ում, ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին