«Դավաճանին ենթարկվողը դավաճան է». Ակցիա ԱԳՆ շենքում
Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներին։
Ազգային ազատագրական շարժման նախաձեռնողներից «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը մուտք էին գործել ԱԳ նախարարության շենք՝ բողոքի ակցիա իրականացնելու նպատակով։
Մեծ թվով ոստիկաններ Զոհրաբյանին դուրս հրելով հանեցին շենքից։
Մի քանիսն էլ Հոխիկյանի ձեռքերը բռնած հանեցին։
«Հստակ հակաօրինական գործողություն եք կատարում, ենթարկվում եք դավաճանին։ Դավաճանին ենթարկվողը դավաճան է»,-այդ ընթացքում հայտարարեց Հոխիկյանը։
Այլ բերման ենթարկվածներ էլ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները