Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեցին
Րոպեներ առաջ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը։
Քրեակատարողական հիմնարկի դիմաց նրանց սպասող պատգամավոր գործընկերները Սարգսյանին ու Զաքարյանին դիմավորեցին ծափահարություններով։
Լրագրողները արցախյան երրորդ պատերազմում վիրավորում ստացած Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին հարցրեցին նրա առողջական վիճակի մասին։ Պատասխանեց՝ դրա մասին խոսել չի ցանկանում։
«Նորմալ է, այս ընթացքում մի վիրահատություն տարել եմ, կարիք կա շարունակության։ Նորմալ է»,- նշեց նա։
Ի դեպ, պարզվեց անազատության մեջ գտնվելիս Զաքարյանը մոռացել է, որ արդեն ոչ թե համայնքապետ է, այլ պատգամավոր։ Երբ հարց ուղղեցին սահմանային լարվածության մասին, նա նշեց.
«Իմ տեսակետն այն է, որ սահմանային լարվածությունների դեմը պետք է առնի ուժեղ պետությունը ու կանոնավոր բանակը։ Որպես համայնքապետ, ես կարող եմ ցավել, նպաստել... Կներեք, արդեն մոռացել էի, կալանքից առաջ համայնքապետ էի, հիմա պատգամավոր։ Ռացիոնալն այն է, որ մեր բանակն ուժեղանա, Գլխավոր շտաբը իր պարտականությունները կատարի, մեծ հույս ունենք, որ դա կիրականանա։ Փառք ու պատիվ այն տղաներին, որոնք հիմա կատարում են իրենց ծառայությունը»։
Ինչ վերաբերում է իր ազատազրկման ու սահմանային լարվածության միջև հնարավոր կապի մասին հարցին, Զաքարյանը նշեց.
«Կալանք, ձերբակալություն... իհարկե ծանր բաներ են, ոչ ցանկալի պրոցեսներ, բայց երկիրն ու ազգը գտնվում են ժողովրդական լեզվով ասած զուլումում, այդ պարագայում ես եսասիրություն եմ համարում կալանքից խոսել։ Կալանավայրը առողջավայր չէ, բայց ես բլինդաժում էլ եմ ապրել, սովոր եմ։ Համարենք դա անցյալ։ Ես կոչ եմ անում առաջ նայել, առաջընթացին պատրաստվել»։
Ի դեպ, նա չի ցանկանում քրեական գործի մասին խոսել՝ նշելով, որ այն չի ավարտվել, ընդամենը խափանման միջոցն է փոխվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին