Արթուր Սարգսյան. Իմ դեմ ցուցմունք տված մարդը Սիսիանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ստացել
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանին «Վարդաշեն» ՔԿՀ դիմաց, բացի գործընկերներից, ընկերներից, բարեկամներից, դիմավորեց անչափահաս որդին։
Սարգսյանը որդուն գրկախառնված էլ պատասխանեց լրագրողների հարցերին։
«Եթե օրենքին նայենք, մենք առաջին կալանավորման էլ չէինք սպասում։ Այս երկրում ամեն ինչ էլ սպասելի է։ Թե առաջին, թե երկրորդ կալանավորումը անհիմն են»,- ասաց Սարգսյանը։
Նա նշեց, իր համար ՍԴ որոշումը սպասելի էր։ Գիտեր՝ գործընկերները դիմել էին Սահմանադրական դատարան։
«Լավ է, որ Հայաստանում կա գոնե մի ատյան, որ պատվերներ չի կատարում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, Վարդևանյանին։ Հիշո՞ւմ եք, երեք անգամ ԱԺ-ում կրկնեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, բայց դրանից հետո շատ պատգամավորներ, դատավորներ, դատախազներ իրենց գործը կատարեցին։ Այսօր ուզում եմ ասել, որ Վարդևանյան Արամը ճիշտ էր, բոլորը սխալ էին։ Կրկնում եմ, էս երկրում ամեն ինչ սպասելի է, ամեն ինչի էլ պատրաստ եմ ես»,- ասաց Սարգսյանը։
Նա խորհուրդ տվեց մի քիչ սպասել, ու կտեսնենո, որ ինքն արդարացվելու է։
«Այն անձը, որ իմ դեմ ցուցմունք է տվել, այսօր Սիսիանի քաղաքապետարանում նշանակվել է բարձր պաշտոնի։ Կարծում եմ, այդ գործարքի շրջանակում է»,- ասաց Սիսիանի նախկին քաղաքապետը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ի՝ երեկ հրապարակված որոշման համաձայն, կալանավորված պատգամավորները պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ ՍԴ-ն ընդգծել էր.
«Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»։
Նշենք, որ քիչ առաջ նույն որոշման հիման վրա դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեցին
- Վարդաշեն ՔԿՀ դիմաց պատգամավորները սպասում են Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի դուրս գալուն
- Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը
- Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան