Արման Թաթոյան. Իրավունքների հարցում կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները
Դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը։
Այդ առթիվ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է հետևյալ խոսքը.
«Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում:
Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը:
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։
Իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:
Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ անհետ կորած և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ
- ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները Ալեն Սիմոնյանին խստիվ հորդորում են զգայուն հարցերը չշահարկել քաղաքական կամ այլ նպատակներով
- Ո՞ւմ իրավունքների մասին է բարձրաձայնելու Լանզարոտեի ու Ստամբուլյան կոնվենցիաների ջատագով Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվելուց հետո