Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով նշանակված արտահերթ նիստը։
Դահլիճ եկած Չարչյանին ներկաները դիմավորեցին հոտնկայս ու ծափահարություններով։
Նիստերի դահլիճը լեփ-լեցուն է. այստեղ են ԱԺ «հայաստան» խմբակցության շատ պատգամավորներ, լրագրողներ։
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց ՍԴ որոշումը, ըստ որի, Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Բացի Չարչյանից անազատության մեջ են պահվում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, որը Մեղրիի նախկին քաղաքապետն էր, և Արթուր Սարգսյանը, որը Սիսանի նախկին քաղաքապետն էր։
Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները