Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
«Պարոն Չարչյանը, լինելով պատգամավոր, չի կարող շարունակապես գտնվել անազատության մեջ, քանի դեռ չի ստացել ԱԺ համապատասխան համաձայնությունը»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ վկայակոչելով ՍԴ երեկ կայացրած որոշումը։
Նա հորդորեց դատարանին անհապաղ հեռանալ խորհրդակցական սենյակ ու Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված փախանման միջոց կալանավորումը վերացնելու մասին որոշում կայացնել։
Արմեն Չարչյանը պաշտպանի խոսքին ոչինչ չավելացրեց։ Ի դեպ, մեղադրող դատախազը չէր ներկայացել, խնդրել էր քննությունն իրականացնել իր բացակայությամբ՝ հիմնավորելով, որ ծանրաբեռնվածությունը մեծ է։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն հրապարակեց Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը, ըստ որի.
«1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ՝
ա) քննիչի, դատախազի, դատարանի` վարույթի կասեցման հայեցողական լիազորությունից չի բխում քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ պատգամավորին տրվող պաշտպանության հաղթահարման հարցով Ազգային ժողովին դիմելու իրավասու մարմնի՝ գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունը,
բ) պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում քրեական վարույթը չկասեցնելը որևէ կերպ չի նշանակում (ենթադրում) վարույթն իրականացնող մարմնի լիազորություն՝ կատարելու գործողություններ (կայացնելու որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա,
գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը
- ՍԴ որոշմամբ արձանագրվեց ԱԺ տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբևէ տեղի ունեցել էր. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել
- ՍԴ որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների խափանման միջոց կալանքը,. «Հայաստան» դաշինք
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան
- ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան