Բելգիայում հետիոտներին թույլատրել են երթևեկելի մասով քայլել
Բելգիայի Բրի քաղաքում ստեղծվել է միասնական տարածք հետիոտների և վարորդների համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Europulse-ին։
Դա նշանակում է, որ ճանապարհից բոլոր օգտվողներին թույլատրվում է օգտվել երթևեկելի մասի ողջ լայնությունից:
Գլխավորը պայմանը միմյանց հարգելն է՝ վարորդները պետք է անհրաժեշտության դեպքում կանգնեն և վտանգավոր իրավիճակներ չստեղծեն, իսկ հետիոտները չխանգարեն երթևեկությանը։
Նաև Բրի կենտրոնում այժմ կարելի է կայանալ միայն հատուկ առանձնացված գոտիներում։ Դա արվել է այն բանի համար, որ մեքենաները չխանգարեն հեծանվորդներին և հետիոտներին: