Հասարակություն 14:43 10/12/2021 Հայաստան

Դավիթ Սարապյանի՝ Դևի հիշատակի օրն է

Այսօր ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի՝  Դևի հիշատակի օրն է: Նա զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Դավիթ Սարապյանը ծնվել է 1966, փետրվարի 4-ին Երևանում,  ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։

1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Զբաղվել է կինոյով, Գենադի Մելքումյանի մոտ աշխատել է որպես ռեժիսորի ընթերակա:

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, հետագայում «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների գնդում մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում`  բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:

1991 թվականի հոկտեմբերի 30-ին գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարության ներքո մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։  Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Սակայն դա եղել է  մոր և որդու վերջին հանդիպումը:

«Դավիթն անմիջապես աչքի ընկավ։ Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի։ Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը։ Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում։ Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը։ Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք։ Օժտված էր մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով։ Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները։ Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի։ Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ։ Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն»,- ասել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Դևը գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։ Հեղինակ է մի շարք պատմվածքների, համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարի, որը հետագայում Լոնդոնում արժանացել է հատուկ մրցանակի:

«ՆՐԱՆՑ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԵՐԹԸ ՃԱԽՐԱՆՔ ԷՐ

Հավատարիմ իր սկզբունքին՝ նա գնաց այնտեղ, որտեղ այդ պահին կացությունն ավելի ծանր էր... Գնաց Շահումյան՝ համարելով, որ Հադրութում իրավիճակն արդեն կարգավորվել է:
Շահումյանի շրջանի բարձրանիստ Թոդան գյուղից լավ տեսանելի էին շրջակայքի հայկական գյուղերը. նրանք ասես թշնամու ափի մեջ էին: Թոդանը լավ հենակետ էր դարձել ադրբեջանցիների համար: Այդ գյուղի մերձակա բարձունքից անխնա գնդակոծում էին հայկական Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը:

Հարկավոր էր ամեն կերպ վերացնել մահասփյուռ այդ կրակակետը, սակայն դա չափազանց դժվար գործ էր, քանի որ Թոդանը, ըստ էության, դարձել էր կրկնակի ամրություններով շրջապատված անառիկ ամրոց:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկներին հանձնարարվում է գրավել այդ ամրոցը: Դավիթը պատրաստակամություն է հայտնում կատարել այդ բարդ առաջադրանքը և հավաքում է 30-հոգանոց ջոկատ:

Ադրբեջանցիների հենակետը՝ «Մզկիթը», Բուզլուխ գետի ձախ ափին էր՝ ժայռի ծայրին: Դեկտեմբերի 10-ի առավոտյան Դավիթի առաջնորդությամբ ջոկատն սկսում է վերելքը՝ Բուզլուխի գետահովտից: Ճանապարհը երկար էր ու վտանգավոր: Ջոկատը, զգուշորեն բարձրանալով ոլորապտույտ ճանապարհով, հասնում է «Մզկիթին» և հանկարծակի գրոհով անակնկալի բերում ադրբեջանցիներին, որոնք, համարյա չդիմադրելով, փախուստի են դիմում՝ թողնելով դիրքերը…
Առաջադրանքը կատարված էր, այդ չարաբաստիկ կրակակետը չեզոքացված էր: Ադրբեջանցիների հիմնական ուժերը, որ Թոդանում էին, խուճապի են մատնվում: Իմանալով այդ մասին՝ Դավիթը որոշում է ներխուժել գյուղ և այնտեղ լիովին ջախջախել թշնամուն:

Թափանցելով գյուղª ջոկատը հանդուգն գրոհ է ձեռնարկում՝ դուրս գալով մեծաթիվ, մինչև ատամները զինված ՕՄՕՆ-ականների դեմ: Մեր տղաներից յուրաքանչյուրը կռվում է տասնապատիկ ուժով, անձնազոհաբար ու անզիջում: Տևական մարտից հետո, չկարողանալով այլևս դիմադրել, թշնամին փախուստի է դիմում: Տղաների ուրախությանը չափ ու սահման չկար: Նրանք հասել էին իրենց նպատակին՝ գրավել էին գյուղը, վերացրել կրակակետերը. հայկական գյուղերն այլևս չէին ցնցվի թշնամու ռումբերից ու արկերից…

Ավա¯ղ, այդ ուրախությունն ու հրճվանքը երկար չտևեցին: Հանկարծ հրանոթի կրակահերթ է լսվում, դավադիր կրակոցներ, որոնք ճակատագրական էին Դավիթի համար: Կռվի դաշտը լքած ադրբեջանցի թուրքը, որ ծպտվել, դարանակալել էր, կրակում է թաքստոցից... Թուրքավարի... Վախեցել էր ճակատ ճակատի կռվելուց...

Թոդանի մարտը վերջինն էր Դավիթի ու նրա ևս 4 խիզախ զինակիցների՝ Համլետ Մինասյանի, Կամո Հովհաննիսյանի, Մերուժան Սարգսյանի ու Արայիկ Գյոլեցյանի համար…
«Ռանչպարների կանչը» վեպում Խաչիկ Դաշտենցը գրել է. «Ֆիդային գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շութերին և գնդակը ճակատին»: Այս խոսքերը կարծես Դավիթի ու նրա ընկերների համար են գրվել: Նրանց վերջին քայլերթը ճախրանք էր, նրանք հերոսաբար ընկան բարձունքում, Գարեգին Նժդեհի արտահայտությամբ՝ հեգնելով վտանգն ու մահը…

Թեև չհաջողվեց կրկին վերատիրել Շահումյանին, սակայն նրանց և մեր մյուս քաջ մարտիկների անձնուրաց պայքարի շնորհիվ փրկվեցին հազարավոր կյանքեր՝ մեծ վնաս հասցնելով թշնամուն:

ՀՐԱԺԵՇՏ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Դավիթի զոհվելու լուրը ցնցեց բոլորին: Հարյուրավոր մարդիկ էին գալիս Սարապյանների տուն, որպեսզի խոնարհվեն ու հրաժեշտ տան այդ աննկուն հայորդուն:

Կորստի ցավը մեծ էր... Կորստի ցավը բոլորինն էր... Ոչ ոք չէր ուզում համակերպվել այդ կորստի հետ... Ոչ ոք չէր կարողանում զսպել իր հոգու ցավը...

Աշխարհն ասես աղքատացավ առանց Դավիթի՝ առանց հայի այդ բացառիկ ու կատարյալ տեսակի, առանց այն հերոսի, որն ընտրել էր սուրբ ճանապարհ, կյանքի այն ճանապարհը, որն անցնում է մահվան միջով: Դավիթը գիտեր, որ արևելյան մարտարվեստում այդպիսի ճանապարհը կոչվում է «բուսիդո»: Նա խորությամբ էր ընկալում բուսիդոյի փիլիսոփայությունը և միգուցե գիտակցաբար էր ընտրել այդ ճանապարհը:

…Եռաբլուրի ճանապարhը երկրային վերջին ճանապարհն է, որով ուղեկցում ենք Արցախի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին: Եվ այն ճնշող լռությունը, որ տևում է հուղարկավորության ժամանակ, մայրերի, հարազատների, ընկերների անմխիթար ցավի արտահայտությունն է... Այդ թանկ գնով է փրկվել Արցախի հողը, որը ներծծված է ազգի լավագույն որդիների արյունով: Այդ հողը սրբազան է դարձել մեզ համար: Սրբազան է նաև «Եռաբլուր» պանթեոնի հողը, որտեղ հանգչում են մեր հերոսները՝ ազգի ընտրյալ զավակները, որոնք, անցնելով կյանքի ու մահվան անտեսանելի սահմանը, հասել են անհաս բարձունքների:

Երիցս ճշմարիտ են Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվ մահապարտներ» գումարտակի X կործանիչ դասակի մարտիկ Գագիկ Գինոսյանի խոսքերը.

– Տղերքը չեն մտել գերեզման. նրանք մտել են իրենց վերջին՝ հավերժական խրամատները, տղերքը մտել են իրենց դիրքերը և ընտրել իրենց պայքարի հավերժական ձևը: Տղերքը մեզ ավելի քան լուրջ դասեր են տալիս՝ երբեք չդադարեցնել պայքարը և հասկանալ, որ մենք պարտավոր ենք շարունակել թեկուզ խաղաղ այն կռիվը, որը պետք է մեր պետականության հզորացման և կայացման գործընթացում:

...Ցուրտ ու մռայլ էր 1991-ի դեկտեմբերյան այն օրը, ազգի ընտրյալին հրաժեշտ էին տալիս հարյուրավոր մարդիկ: Հնչում էր Դավիթի այնքան սիրած սքանչելի երաժշտությունը: Արարողությանը ներկա էր նաև իր կյանքի օրոք Արցախում լեգենդ դարձած Մոնթե Մելքոնյանը: Չնայած իր գերմարդկային ծանրաբեռնվածությանը՝ նա, այնուամենայնիվ, իր հոգու պարտքը համարեց Դավիթին վերջին հրաժեշտը տալ Երևանում... Նրա աչքերում խորը թախիծ էր ծվարել: Բայց երբ խոսում էր Դավիթի աներևակայելի խիզախության մասին, նրա աչքերը հիացմունքից փայլում էին...

* * *
Այսպես ավարտվեց բացառիկ այս հայորդու երկրային ուղին: Մարդկային տեսակ, որը հազվադեպ է հանդիպում, տեսակ, որը զարմացնում է իր արժանիքներով, իր առաքինություններով, տեսակ, որն իրոք հերոսի հավաքական կերպար է հիշեցնում:
Բնությունը նրան շռայլորեն պարգևել էր վսեմագույն հատկանիշներ, օժտել վեհ գաղափարներով: Առանց հայի այդ տեսակի աշխարհը կարծես դատարկվում է, դառնում անգույն ու անբովանդակ...
Առանց հայի այդ տեսակի ազգն աղքատանում է ու տկարանում..

Էվելինա Մելքումյանի՝ «Մեր օրերի Դավիթը» գրքից» (https://www.facebook.com): 

 


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}