ԵՏՀ Խորհուրդը որոշում է կայացրել 2022 թվականին շաքարավազի շուկան կայունացնելու վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում առանց մաքսատուրքի շաքարավազի ներմուծման միջոցով սակագնային արտոնություն տրամադրել։ Ներմուծման մաքսատուրքից ազատվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ոչ ավելի, քան 60 հազար տոննա, Բելառուսի Հանրապետություն՝ 100 հազար տոննա, Ղազախստանի Հանրապետություն՝ 250 հազար տոննա շաքարացազի համար: Ղրղըզստանի Հանրապետությունը ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ ոչ ավելի, քան 70 հազար, իսկ ՌԴ-ն՝ ոչ ավելի, քան 300 հազար տոննայ շաքարավազ ներմուծելու դեպքում։
«Շաքարը սոցիալական նշանակության պարենային ապրանք է, և դրա թանկացումը կարող է ազդել այլ պարենային ապրանքների ինքնարժեքի վրա։ Շաքար պարունակող ապրանքների արտադրության և սպառման համադրության կանխատեսման համաձայն՝ առաջիկա ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում կարող է առաջանալ դեֆիցիտ, այդ պատճառով էլ մաքսային և սակագնային կարգավորման նոր միջոց է ընդունվել»,-ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ .
ԵՏՀ Կոլեգիան միության պետությունների հետ միասին մշտադիտարկելու է համաշխարհային, միջին պայմանագրային գները և շաքարի ներմուծման փաստացի ծավալը՝ օգտագործելով սակագնային արտոնությունները, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների ներքին շուկայում վաճառքի ծավալները։
Արդյունքները հանձնաժողովի խորհրդին կզեկուցվեն 2022 թվականի մարտ-ապրիլին։ Միևնույն ժամանակ, մոնիթորինգի արդյունքների հիման վրա ներմուծման մաքսատուրքից ազատումը կարող է փոխարինվել ԵԱՏՄ-ի սահմանած միասնական մաքսային տուրքի մակարդակի նվազմամբ։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում