ՍԴ որոշումից հետո մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել. Պաշտպան
Անազատության մեջ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.
«Երեկ ՍԴ որոշումից անմիջապե հետո Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեր առանց որևէ այլ որոշման՝ հենց օրենքի ուժով, քանի որ համարվում է անօրինական կալանքի տակ պահվող։
Չնայած դրան, ավելորդ ձգձգումներից խուսափելու համար երեկոյան միջնորդություն ենք ներկայացրել դատարան՝ Մխիթար Զաքարյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով։
Մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, իսկ Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել։
Սա կամ դիտավորություն է կամ էլ հանցավոր անփութություն:
Երկու դեպքում էլ հանցագործություն է, ուստի դեռևս հորդորում եմ անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքի տակ պահվող Մխիթար Զաքարյանին…»:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց ՍԴ որոշումը, ըստ որի, Սահմանադրական դատարանը արձանագրել է՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Անազատության մեջ են պահվում «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին քաղաքապետն Արթուր Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Այդ ամենի հետ հաշտ ու համերա՞շխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը
- Իրավունքների խախտման էլ ի՞նչ ախորժակ ունեն. Արամ Վարդևանյան
- ՍԴ որոշմամբ արձանագրվեց ԱԺ տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբևէ տեղի ունեցել էր. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել
- ՍԴ որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների խափանման միջոց կալանքը,. «Հայաստան» դաշինք
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան
- ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան