ՍԴ որոշումը եկավ փաստելու, որ մեր գործընկերները կալանքի տակ են եղել բացառապես քաղաքական որոշման արդյունքում. Էլինար Վարդանյան
«Գործընթացը, որ տեղի էր ունեցել մեր գործընկերների կալանավորման հետ, հակասահմանադրական էր: Ակնկալել որևէ այլ որոշում, կնշանակեր, որ Հայաստանում ընդհանրապես չի գործում Սահմանադրությունը, ՀՀ-ն, որ հռչակված է իրավական պետություն, ամենևին որևէ աղերս չունի իրավական պետության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը` խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ, որի հիմքով քիչ առաջ ազատ արձակվեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը:
Նա ընդգծեց, որ մինչ այդ տեղի ունեցած գործընթացներն իսկապես հակաիրավական էին և ՍԴ այս որոշումը եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ մինչ այս իրենց գործընկերները կալանքի տակ են եղել բացառապես քաղաքական որոշման արդյունքում, եղել է քաղաքական հետապնդում:
Էլինար Վարդանյանը չբացառեց, որ դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել կալանավորված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով՝ հաշվի առնելով մինչ այս տեղի ունեցած հակաիրավական գործողությունները:
«Պետք է մեկ բան արձանագրենք, որ քրեական դատավարության կարգավորումներին համապատասխան կալանքի միջնորդություն ներկայացնելուց պետք է հիմնավորվի, թե ինչ նոր ի հայտ եկած հանգամանք կա, որով պայմանավորված այդ անձինք պետք է վերցվեն կալանքի: Մինչդեռ այս պահին այդպիսի հանգամանք գոյություն չունի»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Սարգսյան. Իմ դեմ ցուցմունք տված մարդը Սիսիանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ստացել
- Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեցին
- Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը
- Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
- Ալեքսանյանը բացատրում է. Ինչո՞ւ դատախազը չի կարող մտնել ԱԺ՝ կալանքից ազատված պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ
- ՍԴ որոշումից հետո մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել. Պաշտպան
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը
- ՍԴ որոշմամբ արձանագրվեց ԱԺ տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբևէ տեղի ունեցել էր. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել
- ՍԴ որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների խափանման միջոց կալանքը,. «Հայաստան» դաշինք
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան
- ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին
- «Այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան