Լիտվան միգրանտներին 1000 եվրո կվճարի հայրենիք վերադառնալու համար
Լիտվայի իշխանությունները որոշել են սկսել 1000 եվրո վճարել միգրանտներին, որպեսզի նրանք ինքնակամ վերադառնան հայրենիք, ասել է Լիտվայի ՆԳՆ ղեկավար Ագնե Բիլոտաիտեն։ Այս մասին գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏ» գործակալությունը։
Փախստականներին կվճարվի նաև ինքնաթիռի տոմս։
Սկզբում նախատեսվում էր 300 եվրո հատկացնել միգրանտներին, սակայն որոշվել է ավելացնել այդ գումարը այն բանից հետո, երբ Լիտվան մերժել է նրանց ապաստանի դիմումների մեծ մասը։
3272 դիմորդներից փախստականի կարգավիճակ են ստացել միայն 54-ը։
«Մենք հուսով ենք, որ ավելի բարձր վարձատրությունը կավելացնի միգրանտների թիվը, ովքեր իրենց կամքով կվերադառնան»,-, - բացատրել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր