Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը
Քննչական կոմիտեն դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրել ու միջնորդել, որ կալանավորեն։
ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ նիստերը դեռ չեն ավարտվել, օրվա երկրորդ կեսին հայտնի կլինի որոշումների մասին։
Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան