Մոսկվայում վերահաստատվել է հայկական կողմի դիրքորոշումը
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ «հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- 3+?-ը՝ Մոսկվայում
- Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք Հարավային Կովկասի 3+3 հանդիպմանը.
- «3+3» ձևաչափն արդեն ստեղծել է խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
- Աննա Մկրտչյան. Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, Նիկոլն է
- «3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա վաղը Մոսկվայում
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «3+3» ձևաչափին առնչվող հարցեր