Նեմրութ լեռան սրբավայրի լուսանկարը տեղ է գտել 2021թ․լավագույն պատմական լուսանկարների շարքում
Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան վրա Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրում ձմռանն արված լուսանկարը տեղ է գտել տարվա լավագույն 40 պատմական լուսանկարների շարքում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նկարի հեղինակը քուրդ լուսանկարիչ Մեհմեդ Մասում Սյուերն է։ Նա «Տարվա պատմական լուսանար 2021» միջազգային մրցույթին մասնակցել է 26 լուսանկարներով, որոնք արված են եղել Դիարբեքիրում, Ուրֆայում, Ադըյամանում, Վանում և Հասանքեյֆում։
Միջազգային մրցույթի ժյուրիի ուշադրությունը, սակայն, գրավել է Նեմրութ լեռան վրա 2015 թվականին արված լուսանկարը, որն էլ անցել է եզրափակիչ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են