Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, վիրավորներ. ՊՆ
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայկական մարտական դիրքերի վրա. ՊՆ
- Ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցների հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել է. ՊՆ
- ՊՆ. Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ փոխհրաձգությունը շարունակվում է
- Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան