Կրթություն, գիտություն 23:58 10/12/2021 Հայաստան

Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները ժամանել են Հայաստան՝ մրցանակները ստանալու

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն դեկտեմբերի 10-ին հայտարարել է, որ 16-րդ օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը` Սերբիայից և Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել ենՀայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։ Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ): Պարգևատրման արարողությունից բացի, հաղթողների համար, ինչպես միշտ, կազմակերպվել էհատուկ ծրագիր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Հայաստան, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլի 436մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մասնակիցներից 6-ը Հայաստանիցէին, իսկ 15-ը՝ մյուս երկրներից: Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են2021թ.-ի հոկտեմբերի 19-ին առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ․

 Առաջին մրցանակակիր էր դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
 Երկրորդ տեղը զբաղեցրել էր Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
 Երրորդմրցանակինարժանացել էին.
- Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
- Անջելա Կոստիչը` Սերբիայից
- Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից

Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրում ընդգրկված 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։
«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է։ Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ 

«Անչափ կարևոր է, որ նույնիսկ այս համավարակի պայմաններում Օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը, և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», - ասել է Օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

«Սինոփսիս Արմենիայի» կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետների ն մեծացնել հետաքրքրությունըմիկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության  որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում՝ հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», - նշել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական դոկտորԵրվանդ Զորյանը և հավելել. «Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝«Սինոփսիս»-ի կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Մենքտեսնումենք միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի դրական ազդեցությունը՝ ՏՀՏ ոլորտում արձանագրվող հաջողությունների և ապագայի ներուժի հետագա զարգացման առումով: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ մենք աջակցում ենք այս մեծ ու երկարաժամկետ նախաձեռնությանը։ Ամեն տարի օլիմպիադայի օգնությամբ բազմաթիվ երիտասարդներ հենց իրենք են սահմանում իրենց՝ նորարարության, զարգացման և ստեղծագործելու սահմանները: Հպարտ եմ, որ 16-րդ օլիմպիադայի առաջին մրցանակակիրը Հայաստանից է։ Սա մեծ ձեռքբերում է և ահռելի հաջողություն բոլորիս համար», - ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երբ 2006թ.-ին  հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայք՝ www.microelectronicsolympiad.org:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}