Ֆրանսիան մտադիր չէ բոյկոտել Պեկինի Օլիմպիական խաղերը
Փարիզը որոշել է չմիանալ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի բոյկոտին։ Ֆրանսիայի կրթության և սպորտի նախարար Ժան-Միշել Բլանկեն նշել է, որ սպորտն առանձին աշխարհ է և պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից։ Այս մասին գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏԸ»։
«Ֆրանսիան չի հայտարարի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտ... Մենք պետք է զգույշ լինենք սպորտի և քաղաքականության հարաբերությունների հարցում»,- ասել է պարոն Բլանկը։
Միաժամանակ նա նշել է, որ Ֆրանսիան կշարունակի դատապարտել Չինաստանում մարդու իրավունքների խախտումը։
Հիշեցնենք, որ Կանադան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան և ԱՄՆ-ն արդեն հայտարարել են խաղերը դիվանագիտական բոյկոտելու մասին՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ։