Apple-ի կապիտալիզացիան ռեկորդ է սահմանել և մոտեցել 3 տրիլիոն դոլարին
Ամերիկյան Apple ընկերության արժեթղթերը NASDAQ առևտրային բորսայում կայացած աճուրդի ժամանակ թանկացել են 0,95 տոկոսով՝ նոր պատմական ռեկորդ գրանցելով և հասնելով 176,75 դոլարի մեկ արժեթղթի դիմաց:
Ինչպես հաղորդում է РБК-ն, ընկերության կապիտալիզացիան հասել է 2,9 տրիլիոն դոլարի: Ավելի ուշ աճը դանդաղել է 0,05 տոկոսով, իսկ մեկ արժեթղթի գինը կազմել է 175,17 դոլար:
Այս տարի Apple-ի արժեթղթերը թանկացել են մոտ 35 տոկոսով, մինչդեռ 2020 թվականին թանկացել էին 80 տոկսով:
Morgan Stanley-ի վերլուծաբաններն Apple-ի արժեթղթերը 2022 թվականի ներդրումային գաղափար են անվանել: Փորձագետները կարծում են, որ ընկերության արժեթղթերը դեռևս զգալիորեն թերագնահատվում են և մեկ տարում կարող են թանկանալ 14 տոկոսով:
Հարակից հրապարակումներ`
- Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը
- Apple-ը դադարեցնում է իր վաճառքը Թուրքիայում
- Apple ընկերությունը գործարկել է թերի iPhone 12 սմարթֆոնները հետ կանչելու ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան