Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
«Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխել ու որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին»,- որոշումն ընթերցեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Միսակյանը։
Դատավորը տեղեկացրեց, որ որոշումը կարելի է բողոքարկել վերաքննիչ դատարանում այն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։
Ներկաները որոշումն ընդունեցին ծափահարություններով։ Արմեն Չարչյանը դուրս եկավ դատարանի դահլիճից, ողջագուրվեց դահլիճի դռան մոտ իրեն սպասող կնոջը, գործընկերներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան