Հայաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունը ձմեռային հանգստի համար
Ռուսներն ամենից հաճախ ընտրում են Հայաստանը, Թաիլանդը, Թուրքիան՝ ձմեռային զբոսաշրջության համար, հայտնել է Yandex-ը՝ վերլուծելով ավիատոմսերի որոնման ու ամրագրուման արդյունքները։
«ԿՈՄԵՐՍԱՆՏԸ»-ը գրում է. «Հեռավար աշխատանքի շնորհիվ ավելի ու ավելի շատ մարդիկ նախընտրում են ձմեռը տաք երկրներում անցկացնել։ Yandex.Travels-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են ավիատոմսերի որոնման և ամրագրման տվյալները և պարզել, թե ուր են գնալու ռուսները այս ձմռանը։ Պարզվել է, որ երկար ճանապարհորդությունների համար ամենապահանջված երկրներն են Հայաստանը, Թաիլանդը, Թուրքիան, Շրի Լանկան։ Իսկ ամենահայտնի ուղղություններն են Երևանը, Փուկետը, Կոլոմբոն և Ստամբուլը»,- հայտնում է Yandex-ի մամուլի ծառայությունը։
Ամենից մատչելի ավիաչվերթներն այս շրջանում դեպի Հայաստան և Թուրքիա ուղղություններով են իրականացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան