Բրիտանական դատարանը թույլ է տվել Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ
Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ՝ համոզիչ համարելով Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները։ Այս մասին ասված է հրապարակված դատարանի որոշման մեջ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Այժմ գործը վերադարձվելու է առաջին ատյանի դատարան՝ Վեսթմինսթերյան մագիստրատական դատարան, որն ավելի վաղ վճռել էր՝ 50-ամյա ավստրալացին չի կարող հանձնվել ԱՄՆ-ին վերջինիս ինքնասպանության վտանգի պատճառով: Փաստաթղթում նշվում է նաև, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է կալանքի տակ մնա:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ասանժի ներկայացուցիչների ցանկացած առարկություն՝ կապված ԱՄՆ դատախազության պնդումների հետ և դրանք բավարար է համարել՝ հանելու մտահոգությունը Ասանժի ինքնասպանության սպառնալիքի մասին:
Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասին տեղեկությունների հրապարակումից հետո: Լրագրողը տեղեկություններ էր հրապարակել ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչների սպանության, ինչպես նաև Կուբայի Գուանտանամո ամերիկյան բանտում տիրող պայմանների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները