Ավանդները ժառանգներին չեն փոխհատուցի. Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՕԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարն ավանդատուի ժառանգներին տալու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը Հայաստանում սկսվել է դեռևս 2006 թվականից, ուստի կառավարությունը դեմ է այս նախաձեռնությանը:
Բացի այդ, ըստ օրենքի՝ ավանդների փոխհատուցման տրամադրումը կրում է հաuցեական բնույթ, փոխհատուցում uտանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվել է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի (ՀՀ քաղաքացիական oրենuգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 230-րդ հոդվածի առաջին մաu), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաu