Ադրբեջանական սադրանքին դիմագրավելու ընթացքում զոհվել է 19-ամյա զինծառայող, ութ զինծառայող էլ վիրավոր է. ՊՆ
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև»,- ասված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, վիրավորներ. ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայկական մարտական դիրքերի վրա. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան