Ռուսաստանն աղավաղում է սիրիական ավիահարվածների տվյալները
Բրիտանական «Bellingcat» անկախ փորձագիտան խումբը կարծում է, որ սիրիական օպերացիայի շրջանակներում իրականացված ավիահարվածների մասին տվյալները Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից աղավաղված են: Նման եզրակացության փորձագիտական խումբը եկել է` ուսումնասիրելով լրագրողների հետ նոյեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի պաշտպանւթյան նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի ներկայացրած տեսագրությունը ուսումնասիրելու արդյունքում: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Նոյեմբերի 11-ին «Bellingcat»-ի հրապարակման մեջ ասվում է, որ տեսանյութում ռուսական օդուժը հարվածներ է հասցնում ոչ թե «Իսլամական պետության» դիրքերին, այլ ուրիշ օբյեկտների:
Մասնավորապես առաջին տեսահոլովակում Ռուսաստանի ՊՆ-ն ներկայացնում է ավիահարվածներ` ուղղված Ռաքքա նահանգում ԻՊ-ի պահեստին, մինչդեռ բրիտանական փորձագետները պնդում են, որ «ինչպես նախորդ շատ դեպքերում, ռուսները սխալ են նշել տեսանյութում մատնանշվող տեղանքը»:
«Bellingcat»-ի փորձագետները գեոլոկացիայի միջոցով պարզել են, որ ռուսական օդուժը օպերացիա է իրականացրել նշվող տարածքից 115 կմ հեռու`Հալեպի նահանգում, որտեղ «Իսլամական պետությունը» չունի բազաներ: