JPMorgan-ի վերլուծաբանները նշել են կորոնավիրուսային համաճարակի ամբողջական ավարտի ժամանակացույցը
Ամերիկյան JPMorgan Chase Global Research ինստիտուտի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտը և համաշխարհային տնտեսության ամբողջական վերականգնումը 2022 թվականին:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մասնագետների կարծիքով՝ նոր պատվաստանյութերի և թերապևտիկ միջոցների ստեղծումը կհանգեցնի «գլոբալ շարժունակության վերականգնմանը», ինչպես նաև սպառողների մոտ կուտակված պահանջարկի արտացոլմանը:
«Այս կանխատեսումը բացատրվում է բնակչության շրջանում հավաքական իմունիտետի հասնելով, ինչպես նաև մարդկային հնարամտությամբ»,- նշել է JP Morgan բանկի առաջատար վերլուծաբան Մարկո Կոլանովիչը:
Բացի այդ, փորձագետը նախազգուշացրել է եկող տարի ներդրողների համար հնարավոր ռիսկերի մասին, որոնց թվում են Եվրոպայում և Ասիայում աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին